News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Երեւանի կենտրոնում իր կնոջը ծեծելու մեջ մեղադրվող Գեւորգ Սարգսյանի գործով նիստերը տեղի չեն ունենում:

NEWS.am-ի հետ զրույցում Գեւորգ Սարգսյանի՝ «Ջունգլի», պաշտպան Թամարա Բաղդասարյանը հայտնեց, որ դեկտեմբերի վերջին դատարան ուղարկված այս գործով առ այսօր ոչ մի նիստ տեղի չի ունեցել:

«Դատարանը պատճառաբանում է, որ քանի որ այլ դատարանի որոշմամբ է Գեւորգ Սարգսյանը կալանավորվել, այդ պատճառով նրանց թույլտվությունն է պետք Գեւորգ Սարգսյանին Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան բերելու համար»,- ասաց պաշտպանը:

Թե ինչու չի մինչեւ հիմա դատարանը թույլտվություն չի ստացել, փաստաբանի համար էլ է զարմանալի:

Ըստ մեղադրական եզրակացության` Գեւորգ Սարգսյանը («Ջունգլը») «Ֆեյսբուք» սոցիալական կայքում կնոջ լուսանկարները ինչ-որ անձի կողմից հավանություն տալու կապակցությամբ ծագած վիճաբանության վերաբերյալ նրա հետ խոսելու պատրվակով նոյեմբերի 26-ին հանդիպել է կնոջը, առաջարկել անցնել փողոը, սակայն նա չի համաձայնվել: «Ջունգլը», նրա ձեռքից բռնած քաշելով, անցկացրել է փողոցը, ցանկացել նստեցնել իր ընկերոջ ավտոմեքենան, ինչի ընթացքում ձեռքերով հարվածներ է հասցրել կնոջ մարմնի տարբեր հատվածներին, կծել է նրա ձախ թեւը:

Գեւորգ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածի (ծեծ) հատկանիշներով: Նա կալանավորված է:

Նշենք, որ Գեւորգ Սարգսյանը մեղադրվում էր նաեւ ազատամարտի մասնակից, 52-ամյա Վարդան Թումանյանին ծեծելով սպանելու մեջ, սակայն, «Ջունգլին» Ավան եւ Նոր-Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը ազատ էր արձակել՝ մերժելով խափանման միջոցը փոխելու եւ կալանք կիրառելու վերաբերյալ դատախազի միջնորդությունը: Միայն կնոջը ծեծելու դեպքից հետո Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը որոշում կայացրեց կալանավորել Սարգսյանին:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Սոչիի դատարանը կալանավորել է կատակերգու Գեւորգյանի սպանության մեջ կասկածվողին
Դատարանը, քննելով նյութերը, անհրաժեշտ է համարել բավարարել հետաքննության միջնորդությունը՝ տղամարդու...
Մոսկվայի մարզում կրակել են թմրավաճառին բռնող ոստիկանների վրա. ուժայիններից մեկը զոհվել է
Հոսպիտալացումից առաջ նա հասցրել է ասել, որ հարձակվողը ծեծի է ենթարկել իրեն՝ հարվածելով գլխին, մինչև ինքը կորցրել է գիտակցությունը
Եվրոպոլը ԵՄ-ի անվտանգությանը սպառնացող ավելի քան 800 հանցավոր ցանց է բացահայտել
«Եվրամիության անդամ բոլոր երկրները և Եվրոպոլի մի քանի գործընկեր երկրներ...
Ամենաշատ