News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Հայասատանի Սահմանադրական դատարանն ապրիլի 27-ին շարունակել է «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի հայցի քննարկումը՝ ապրիլի 2-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու պահանջով։

Ելույթ ունենալով հարցի քննարկման ժամանակ՝ «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի ներկայացուցիչ Լեւոն Զուրաբյանը նշել է. «Ընտրություններում մենք հետաքրքիր դինամիկա ունենք։ Հայաստանի բնակչությունն աստիճանաբար նվազում է, սակայն մյուս կողմից ընտրություններին մասնակցության պաշտոնական թիվն աստիճանաբար ուռճացվում է։ Ինչպե՞ս է դա հնարավոր դառնում»։

Մասնավորապես, Զուրաբյանը նշեց, որ 2008 թվականից 2017 թվականի ընթացքում ընտրողների ցուցակներում ավելացել են շուրջ 400 հազար ընտրողներ. «2008-2012 թթ. 200 հազարից ավելի շատ մարդ է ավելացել ընտրացուցակի մեջ, 2012-2017 թթ. կրկին նույն քանակով: Երկու ընտրությունների ընթացքում երկրում մոտ 400 հազար մարդ է եղել, որ նոր է ավելացել ընտրողների ցուցակում»:

Ի պատասխան՝ ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը նախ նշեց. «Նորից դեժավյուի գիրկն ընկանք: 2017 թվում ենք, ի՞նչ կապ ունի 2012 թվականը», ապա շարունակեց. «Ներկա պահին քվեարկած ընտրողների բոլոր ցուցակները հրապարակվել են։ Այդ ցուցակները ի ցույց էին դրվել ամբողջ աշխարհին»։

Զուրաբյանի կրկնակի հարցին, թե ինչո՞վ է պայմանավորված Հայաստանում ընտրած քաղաքացիների թվի ուռճացումը՝ նկատի ունենալով այն, որ Հայաստանի բնակչությունն աստիճանաբար նվազում է, Մուկուչյանը նշեց. «Ընտրողների մասնակցությամբ»։

ԿԸՀ նախագահը նկատեց, որ ընտրություններից 40 օր առաջ ցուցակները հրապարակված են եղել, ուստի բավականին ժամանակ է եղել դրանք ուսումնասիրելու և անճշտություններ հայտնաբերելու դեպքում բարձրաձայնելու համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեկից ավելի անգամ քվեարկելու փորձ կատարած քաղաքացին դատապարտվել է 2 տարվա ազատազրկման
Նախաքննությամբ ձեռք բերված փաստերի համակցությամբ հիմնավորվել է, որ 2017թ. ապրիլի 2-ին ՀՀ Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու նպատակով քաղաքացի Հովհաննես Ղազարյանն այցելել է...
Ինչո՞ւ չի պատժվել Արտակ Սարգսյանի եղբայրը. պարզվում է՝ օրենքը նրա օգտին է եղել, որն այժմ փոխում են
Աշխատակիցներին այս կամ այն քաղաքական ուժի օգտին քարոզչություն պարտադրելու երեւույթը…
«ՍԱՍ»-ի ձայնագրության մեջ Արտակ Սարգսյանի եղբայրն է եղել, նրան եւս հարցաքննել են. Արթուր Դավթյան (ֆոտոռեպորտաժ)
Երբ աշխատողին ասում ես, որ եթե դու այս կամ անձին չընտրես, աշխատանքից կազատվես, դա նշածս հանցակազմի հատկանիշներն իր մեջ չի պարունակում...
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը ներկայացրել է Հայաստանի խորհրդարանական ընտրությունների մասին ամփոփիչ զեկույց
Զեկույցի եզրակացություններն ու հանձնարարականներն ուսումնասիրվել են ԱԺ, ԿԸՀ, քաղաքական կուսակցությունների, պետական մարմինների…
Սերժ Սարգսյան. Հայաստանում 2017-ի խորհրդարանական ընտրություններն աննախադեպ թափանցիկ էին
Միայն միմյանց լսելով եւ հասկանալով՝ կկարողանանք հասնել մեզ համար կարեւոր խնդիրների միասնական օրակարգին...
«ՍԱՍ»-ի ձայնագրության փաստով հարուցված քրգործը կարճվեց
Վարողը եղել է «ՍԱՍ»-ի սեփականատեր, ԱԺ պատգամավոր Արտակ Սարգսյանի եղբայրը՝ Արամ Սարգսյանը...
Ամենաշատ