News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը համակարծիք չէ, որ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն իր պաշտոնավարման տարիներին ոչնչացրել է մշակութային արժեքներ:

Այսօր՝ ապրիլի 27-ին, Կառավարության նիստից հետո լրագրողները Արմեն Ամիրյանին խնդրեցին գնահատել Տարոն Մարգարյանի կատարած աշխատանքը՝ հաշվի առնելով, որ նա ոչնչացրել է պատմամշակութային կառույցներ Երեւանում:

«Չեմ կարծում, որ քաղաքապետը ոչնչացրել է այդ կառույցները: Խոսքը վերաբերում է Տարոն Մարգարյանին, նա շատ լավ իրականացնում է իր պարտականությունները, պարտավորությունները, հավելյալ հորդորման կարիք նա չունի: Նրա կատարած աշխատանքը ես բավարար եմ գնահատում»,- ասաց նա:

Լրագրողների հարցին՝ Ձեզ դո՞ւր է գալիս, որ Երեւանում ոչնչացվել են մշակութային արժեքները, Արմեն Ամիրյանն արձագանքեց. «Եթե այսպես շարունակենք գնահատել, կնշանակի, որ որեւէ կերպ չենք կարողանալու իրականացնել ներդրումային ծրագրերը: Եկեք մի քիչ ավելի հանդուրժող լինենք եւ հասկանանք՝ ինչն է ոչնչացվել, ով է ոչնչացրել, երբ է ոչնչացրել»:

Նշենք, որ Երեւանի քաղաքապետի ընդդիմադիր թեկնածուները պնդում են, որ Տարոն Մարգարյանի պաշտոնավարման տարիներին Երեւանում պատմամշակութային կառույցներ են ոչնչացվել, այդ թվում Աֆրիկյանների տունը, Փակ շուկան:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրոպայի խորհուրդը կքննարկի Երեւանի ավագանու ընտրությունների մասին զեկույցը
Կոնգրեսի փոխնախագահի գլխավորած պատվիրակությունը Երեւան է այցելել 2017-ին․․․
Դատախազությունը 30 քրգործ է հարուցել ընտրախախտումների վերաբերյալ
Ամփոփ տեղեկատվություն ապրիլի 2-ի ԱԺ եւ մայիսի 14-ի Երեւանի ավագանու ընտրություններում իրավախախտումների քննության ընթացքի եւ արդյունքների մասին…
Քաղաքացու ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելու դեպքի առթիվ հարուցվել է քրգործ
Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել էր, որ այն քվեաթերթիկները..
Ձեռքով փակել է հեռախոսի տեսախցիկը եւ փորձել խլել. Լրագրողին խոչնդոտող անձին մեղադրանք է առաջադրվել
Մեղադրական եզրակացությամբ ավարտվել է ընտրախախտման եւս մեկ դեպքի վերաբերյալ քրեական գործի նախաքննությունը…
Քվեարկված քվեաթերթիկներ են տվել. Ընտրախախտման դեպքով քրգործի նախաքննությունն ավարտվել է
Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու եւ դատարան ուղարկելու համար…
Մեզ չլսեցին. Հայաստանի ԿԸՀ-ն չընդունեց Երեւանի ավագանու ընտրությունների դիտորդների բողոքները
Տեղամասային հանձնաժողովները իրավասու են որոշել, թե որքան լուրջ են այս կամ այն խախտումները...
Ամենաշատ