News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Եվրախորհրդարանը կլուծի Ֆրանսիայի նախագահի թեկնածուներից մեկի՝«Ազգային ճակատ» կուսակցության առաջնորդ Մարին Լը Պենին պատգամավորական անձեռնամխելիությունի զրկելու հարցն արդեն նախագահական ընտրությունների երկրորդ փուլից հետո, որը տեղի կունենա մայիսի 7-ին։ Այս մասին հաղորդում է «ՏԱՍՍ»-ը՝ վկայակոչելով RTL բելգիական հեռուստաալիքին։

Մարին Լը Պենին անձեռնամխելիությունից զրկելու հարցը մայիսին կփոխանցվի ԵԽ-ի իրավական հարցերով հանձնաժողով, իսկ հետո մի քանի ամիս անհրաժեշտ կլինի որոշում ընդունելու համար, նշել է հեռտուստաալիքը։

Չորեքշաբթի օրը Եվրախորհրդարանի նախագահ Անտոնիո Տայանին հաստատել է, որ Եվրախորհրդարանը սկսել է Լը Պենին պատգամավորական անձեռնամխելիությունից զրկելու գործընթացը։ «Համապատասխան հարցումը կհղվի Եվրախորհրդարանի պատասխանատու հանձնաժողով»,-հայտարարել է նա։

Ֆրանսիայում դատական քննիչներն «Ազգային ճակատ»-ին կասկածում են այն բանում, որ կուսակցությունը իր աշխատակիցներին աշխատավարձ տվել է Եվրամիության հիմնադրամների հաշվին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ