News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Երեւանի կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր՝ ապրիլի 27-ին, զանգվածային անկարգություններին մասնակցելու մեջ մեղադրվող Արարատ Խանդոյանի գործով նիստին միջադեպ տեղի ունեցավ: Երբ գործով մեղադրյալն իր առարկություններն էր ներկայացնում պաշտպանական կողմի ներկայացրած միջնորդույան ժամանակ, Արարատ Խանդոյանը սկսեց տեղից ընդհատել, իր տեսակետը ներկայացնել: Դատարանն արգելեց նրան խոսել` նշելով, որ եթե շարունակի տեղի խոսել, ապա դատական սանկցիա կկիրառի նրա նկատմամբ եւ թույլ չի տա մասնակցել դատական նիստին: Արարատ Խանդոյանը, սակայն, չհանդարտվեց, նա շարունակեց ներկայացնել իր առարկությունները` նշելով, որ այդ քրեական գործում ամեն ինչ պարզից էլ պարզ է եւ եթե դատարանը շարունակում է իրականությունը չտսենել, ապա ինքը «թքած ունի այդպիսի դատարանի վրա» եւ լքեց դատական նիստերի դահլիճը:

«Ես հայտարարություններ ունեմ, ինձ մի ընդհատեք, մինչեւ հայտարարություն չանեմ, դուրս չեմ գա դատական նիստերի դահլիճից: Էս շինծու քրեական գործ է, ոստիկանությունը կիրառում է  գործողություն ժողովրդի հանդեպ, բայց դատում են էս գործով, այն դեպքում, երբ ամեն ինչ ակնհայտ է: Ուրեմն, եթե սանկցիա են կիրառում իմ վրա` թքած ունեմ նման դատարանի վրա, սա դատարան չի»,-ասաց նա:

Ըստ մեղադրական եզրակացության՝ Արարատ Խանդոյանը 2016թ.հուլիսի 20-ին Երեւանում տեղի ունեցած հասարակական անվտանգությունը վտանգած բռնությամբ, ջարդելով, գույք ոչնչացնելով եւ վնասելով արտահայտված զանգվածային անկարգությունների ընթացքում բռնություն է գործադրել ոստիկանության աշխատակիցների նկատմամբ` ձեռքերով եւ ոտքերով հարվածներ է հասցրել իրենց ծառայողական պարտականությունները կատարող, իշխանության ներկայացուցիչ հանդիսացող ոստիկանության աշխատակիցներին, քաշքշել եւ փորձել է խլել ոստիկանության ծառայողի վահանը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Սոչիի դատարանը կալանավորել է կատակերգու Գեւորգյանի սպանության մեջ կասկածվողին
Դատարանը, քննելով նյութերը, անհրաժեշտ է համարել բավարարել հետաքննության միջնորդությունը՝ տղամարդու...
Մոսկվայի մարզում կրակել են թմրավաճառին բռնող ոստիկանների վրա. ուժայիններից մեկը զոհվել է
Հոսպիտալացումից առաջ նա հասցրել է ասել, որ հարձակվողը ծեծի է ենթարկել իրեն՝ հարվածելով գլխին, մինչև ինքը կորցրել է գիտակցությունը
Եվրոպոլը ԵՄ-ի անվտանգությանը սպառնացող ավելի քան 800 հանցավոր ցանց է բացահայտել
«Եվրամիության անդամ բոլոր երկրները և Եվրոպոլի մի քանի գործընկեր երկրներ...
Էկվադորում զինված անձանց խումբը հարձակվել է մարդկանց վրա, 8 մարդ զոհվել է, ևս 8-ը՝ վիրավորվել
Առայժմ ոչ մի խմբավորում չի ստանձնել հարձակման պատասխանատվությունը
Հանցավոր աշխարհի պատրիարք Շաքրո Մոլոդոյն ազատ է արձակվել
Հանդիպումն անցել է փակ դռների հետևում...
Ամենաշատ