News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 17
Տեսնել լրահոսը

ՌԴ Քննչական կոմիտեն հերքել է լրատվամիջոցների տեղեկությունները, թե Սոչիի մոտ՝ Սեւ ծովի վրա, Տու-154 օդանավի կործանման պատճառը եղել է գերբեռնվածությունը: Այս մասին «ՏԱՍՍ»-ին հայտնել է ՔԿ-ի պաշտոնական ներկայացուցիչ Սվետլանա Պետրոնկոն:

«Մամուլում Տու-154 օդանավի գերբեռնված լինելու մասին հայտարարությունը, որն  իբր դարձել է Սեւ ծովի վրա կործանման պատճառը, չի համապատասխանում հաստատված փաստացի հանգամանքներին եւ քրեական գործի նյութերին»,- հայտարարել է Պետրենկոն:

Նա նշել է, որ «քրեական գործի վերաբերյալ վերջնական որոշումը կընդունվի Ռուսաստանի ՔԿ-ի ռազմաքննչական մարմինների կողմից՝ միայն համալիր փորձաքննությունից հետո»։ «Ինքնաթիռի կործանման հնարավոր պատճառների մասին լրատվամիջոցներում հրապարակումները չեն հենվում փաստերի վրա եւ դրանց հեղինակների անձնական դատողությունն են»,-ընդգծել է ՔԿ-ի ներկայացուցիչը։

Ռուսաստանի պաշտպանության նախարարության Տու-154 ինքնաթիռը կործանվել է 2016 թվականի դեկտեմբերի 25-ի վաղ առավոտյան։ Աղետը տեղի է ուենցել օդանավի՝ Ադլերի օդանավակայանից թռչելուց հետո։ Ինքնաթիռում 92 մարդ է գտնվել՝ լրատվամիջոցների ներկայացուցիչներ, «Արդար օգնություն» հիմնադրամի ղեկավար Ելիզավետա Գլինկան եւ այլոք։ Բոլորը զոհվել են։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ