News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Երեւանում խաղահրապարակների սալիկապատման հարցն է բարձրացնում Երեւանի ավագանու «Բարեւ Երեւան» խմբակցության անդամ, իսկ այսօր արդեն Երեւանի ավագանու «Ելք» դաշինքի թեկնածու Անահիտ Բախշյանը:

Նա, մասնավորապես, նշել է.

«Նոր Նորքի 9-րդ զանգվածում հարեւան բակերում կան երկու խաղահրապարակներ, մեկը՝  կանաչ գորգածածկույթով, իսկ մյուսի՝ ամբողջովին սալիկապատումն ընթացքի մեջ է: Հարց է ծագում. միթե երեխաներին խաղալու համար սալիկապատ տարածքն ավելի նպատակահարմար է:

2014թ. Երեւանի ավագանու N154-Ն որոշման՝ «Երեւան համայնքում տեղական ինքնակառավարմանը բնակիչների մասնակցության կարգի» համաձայն՝ առանց բնակիչներին իրազեկելու ու լսումների անցկացման  նման գործ նախաձեռնելու իրավունք չկա: Հետաքրքիր է՝ արդյոք այդ տարածքի բարեկարգման նախագիծը, համաձայն տեղադրված վահանակի, քննարկվե՞լ է բնակիչների հետ, եւ  նրանք տվե՞լ են իրենց համաձայնությունը: Կա՞  այդ համաձայնությունը հավաստող փաստաթուղթ:

Երեկ նամակով այս հարցերի վրա հրավիրեցի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ուշադրությունը՝ խնդրելով տրամադրել կապալառու «Սպառշինարդ» ՍՊԸ-ի հետ կնքված  N ԵՔ-ԲԸԱՇՁԲ 17-23/1 պայմանագրի պատճենը»:

Տպել
Ամենաշատ