News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

United Airlines ամերիկյան ավիաընկերությունը մի շարք սկանդալային իրադարձություններից հետո, որոնցից ամենաաղմկահարույցն ապրիլի 9-ին տեղի ունեցած միջադեպն էր, հայտարարել է փոփոխությունների մասին, հաղորդում է BBC-ն։

Հայտարարության համաձայն՝ United Airlines-ը պարտավորվում է իրավապահների ներգրավել եւ ուղեւորներին չվերթից հեռացնել միայն թռիչքի անվտանգության իրական սպառնալիքի դեպքում։

Բացի այդ, ավիաընկերությունը խոստանում է բարձրացնել փոխհատուցման չափը թռիչքից կամավոր հրաժարվելու դեպքում մինչեւ 10 հազար դոլար, իսկ կորցրած մինչեւ 1500 դոլարի ուղեբեռի համար, առանց բյուրոկրատական խնդիրների, վճարել։ Իսկ ուղեւորը կարիք չի ունենա ապացուցել ուղեբեռի արժեքը։

«Մեր նպատակն է նվազեցնել ինքնաթիռ բարձրանալուց հրաժարվողների թիվը, այն զրոյացնել եւ դառնալ ավելի շատ հաճախորդի վրա կենտրոնացված ավիաընկերություն»,- ասվում է ավիափոխադրողի հայտարարությունում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ