Mitsubishi ընկերությունը՝ բրիտանական Top Gear ավտոմոբիլային պարբերականի հետ միասին, ներկայացրել են L200 փիքափի հատուկ մոդիֆիկացիան։ Յուրօրինակ ավտոմեքենան ստացել է Desert Warrior անվանումը։ Այն կներկայացվի Մեծ Բրիտանիայի Բիրմինգհեմ քաղաքում կոմերցիոն տեխնիկայի ցուցահանդեսի ժամանակ, հաղորդում է Motor-ը։
Բազային L200 տարբերակից նորույթը տարբերվում է, օրինակ, նոր անիվներով։ Ավտոմեքենան ունի նոր սկավառակներ եւ մեծ ինքնագնաց անվադողեր։
Փիքափի բեռնախցիկում վերանորոգվել է խողովակավոր հիմնակմախքը՝ երկու պահեստային անիվների ամրակցման համար, ինչպես նաեւ տեղադրվել Survival մոփեդը՝ Motoped ընկերությունից։
Հիմքում ընկած է L200 մոդիֆիկացումը, որն ունի 2,4 լիտրանոց տուրբոդիզել։