News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Դամասկոսի արվարձաններում էլեկտրակայանին գազ մատակարարող գազատարը շարքից դուրս է եկել միջազգային օդանավակայանի շրջանին Իսրայելի ՌՕՈւ-ի հարվածի հետեւանքով, հայտնում է Al Arabiya-ն:

Ավելի վաղ «Գուտա» կառավարամետ բժշկական կենտրոնի ակտիվիստները համացանցում հրապարակել էին գազատարի պայթյունի հոլովակը, որը վառելիք է մատակարարում Դամասկոսի մոտ գտնվող ՋԷԿ-ին:

Իսրայելի հետախուզության նախարար Իսրայել Կացը հայտարարել է, որ գիշերային հարվածը հասցվել է լիբանանյան շիական «Հիզբալլահ» կուսակցության զենքի պահեստին, որի գրոհայինները  մարտնչում են սիրիական բանակի կողմում: Նա պարզաբանել է, որ Իսրայելը ձգտում է թույլ չտալ Սիրիայի տարածքով Իրանի կողմից «Հիզբալլահին» ժամանակակից սպառազինության փոխանցումը: Իսրայելի եւ շիական միլիցիայի միջեւ վերջին դիմակայությունը տեղի է ունեցել 2006 թվականին՝ Հարավային Լիբանանում:

«Սուրիա ալ Էն» լրատվական պորտալը վկայել է, որ հզոր պայթյունների ձայնը լսելի է եղել ոչ միայն արվարձաններում, այլ նաեւ Դամասկոսում:

Սիրիայի ԶՈւ ներկայացուցիչը հինգշաբթի հայտարարել է, որ Իսրայելի ՌՕՈւ-ն հարձակվել է բանակային դիրքերից մեկի վրա, որը օդանավակայանից հարավ-արեւմուտք է տեղակայված: Նրա խոսքով՝ ագրեսորները հրթիռներ են արձակել: Նա նաեւ նշել է, որ պայթյունների հետեւանքով նյութական կորուստներ են կրել:

«Ալ Մայադին» հեռուստաալիքը հաղորդել է, որ իսրայելական օդանավերը հրթիռներն արձակել են տեղական ժամանակով 03:50-ին՝ գտնվելով Գոլանի բարձունքների հարավային հատվածում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ