News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Հայաստանի Պետական եկամուտների կոմիտեն հարկային ստուգումներ է կատարել Երեւանի եւ հանրապետության տոնավաճառներում, սակայն ոչ մեկին չի տուգանել: Ապրիլի 27-ին՝ կառավարության նիստի ժամանակ այս մասին ասաց ՊԵԿ-ի նախագահ Վարդան Հարությունյանը՝ պատասխանելով վարչապետ Կարեն Կարապետյանի հարցին:

Հարությունյանի խոսքով՝ ստուգումները նախազգուշացման բնույթ ունեին: Դեռեւս նոյեմբերից հարկայինը բիզնեսին հիշեցնում է փաստաթղթաշրջանառությանը հետեւելու անհրաժեշտության մասին: «Փոքր եւ միջին բիզնեսը հասկանում է, որ խստությունը հիմնականում իրեն չի վերաբերում, այլ խոշոր բիզնեսին»,- հավաստիացրեց Հարությունյանը:

«Մեր մոտեցումն այսպիսին է՝ փոքր եւ միջին բիզնեսի ծանրաբեռնվածությունն իսկապես չի կարելի մեծացնել, բայց ահա նրա հաշվառումը պետք է խիստ լինի»,- իր հերթին նշեց վարչապետը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 18-ին, կազմել է...
Գագարինի արտադրական բազան կվաճառվի աճուրդով՝ գնի 80 տոկոսով. Նախկինում 4 անգամ փորձել են վաճառել՝ չի հաջողվել
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 18-ի նիստում պետական գույքը...
«Բեկոն պրոդուկտ» ընկերությունն ընդլայնվում է. նոր գործարան է կառուցում
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 18-ի նիստում գերակա ոլորտում...
Մի՛ կատարեք ապրանքների անօրինական տեղափոխում, գործե՛ք օրենքի դաշտում, վճարե՛ք հարկերը. ՊԵԿ-ի տեսահոլովակը
Պետական եկամուտների կոմիտեն ներկայացրել է տեսահոլովակ՝ օրինական...
Հայաստանում կգործի Էլեկտրոնային ապրանքատրանսպորտային բեռնագիրը. Այն դյուրացնում է բեռնափոխադրման գործընթացը
Միաժամանակ միջազգային բեռնափոխադրումների թվայնացումը նոր որակ է հաղորդում տրանսպորտային ծառայությունների մատուցման ոլորտին...
Եվրահանձնաժողովը 15 մլն եվրոյի աջակցություն կհատկացնի ՀՀ-ին. նախատեսվում է եւս 15 մլն եվրոյի նոր համաձայնագիր
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 18-ին հավանություն տվեց Հայաստանի եւ...
Ամենաշատ