Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի մրցումներին մասնակցելու իրավունքից չորս տարով զրկվել են երկու ադրբեջանցի ծանրորդներ` 62 կգ քաշային Զուլֆուղար Սուլեյմանովը եւ 94 կգ քաշային Ռովշան Ֆատուլաեւը: Ազերիսպորտը, հղում անելով միաջզգային ֆեդերացիային, հաղորդում է, որ երկուսն էլ դոպինգ են օգտագործել Մինսկում կայացած Եվրոպայի առաջնությունում, որտեղ Ֆատուլաեւը դարձել էր փոխչեմպիոն, իսկ Սուլեյմանովը` բրոնզե մեդալակիր: Այդ քաշային կարգերում Հայաստանը մասնակից չէր ունեցել: