News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Հայաստանի, Բելառուսի եւ Ռուսաստանի քննչական կոմիտեները կզարգացնեն փոխգործակցությունը, ներառյալ՝ տեղեկատվությամբ փոխանակումը մինչքննչական ստուգումներ անցկացնելիս։ Այս մասին ասվում է երեք երկրների Քննչական կոմիտեների կոլեգիայի առաջին նիստի արդյունքներն ամփոփող համատեղ հայտարարությունում, որը տեղի է ունեցել Սանկտ Պետերբուրգում, հաղորդում է «ՏԱՍՍ»-ը։

Համատեղ հայտարարությունը ստորագրել են Ռուսաստանի ՔԿ նախագահ Ալեքսանդր Բաստրիկինը, ՀՀ ՔԿ նախագահ Աղվան Հովսեփյանն ու Բելառուսի Հանրապետության ՔԿ նախագահ Իվան Նոսկեւիչը։

Փաստաթղթում մասնավորապես կողմերը հայտարարել են քննիչների՝ համագործակցության կողմերը զարգացնելու մտադրությունների մասին, ներառյալ հարցումների պրակտիկայի զարգացումը՝ իրավական օգնության հետ կապված, սակայն ոչ միայն միջազգային կոնվենցիաներով նախատեսված ձեւերով, այլեւ այլ՝ ներառյալ տեղեկություն, փաստաթղթեր եւ մինչքննական ստուգումների շրջանակում նյութեր ստանալու հարցումները։

ՔԿ-ների ղեկավարները կարող են նաեւ կրճատել հարցումների իրականացման ժամկետները եւ նպաստել համատեղ օպերատիվ քննչական խմբերի ստեղծման պրակտիկային։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ