News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 17
Տեսնել լրահոսը

«Աղջկա դիմանկարը» նկարը, որի հեինակը ենթադրաբար իսպանացի նկարիչ Դիեգո Վելասկեսն է, վաճառվել է Մադրիդում։ Այս մասին հայտնել է Abalarte աճուրդի տունը, հայտնում է ՏԱՍՍ-ը։

Նրա տեղեկություններով, կտավը վաճառվել է անհայտ իսպանացի կոլեկցիոներին մեկնարկային գնով։ Նկարը վերջին 100 տարիներին պահվում էր մի անդալուսյան ընտանիքում, որը չէր էլ կասկածում դրա արժեքավորության մասին։ Ըստ արվեստագետների՝ այդ կտավը պատկանում է Վելասկեսի ստեղծագործությունների վաղ փուլին, երբ հանրահայտ նկարիչն ընդամենը 18-19 տարեկան էր։ Դրանով իսկ այս նկարը մեծ կարեւորություն ունի Վելասկեսի արվեստի ուսումնասիրության տեսակետից։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ