News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


Տիգրան Մուկուչյանն ակնհայտորեն իմ մատներից կոմպլեքսավորվում է: Այս մասին, այսօր՝ ապրիլի 27-ին, Սահմանադրական դատարանում լրագրողների հետ զրույցում նշել է «Կոնգրես-ՀԺԿ» դաշինիք ներկայացուցիչ Լեւոն Զուրաբյանը՝ անդրադառնալով ՍԴ դահլիճում ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանի հետ իր ունեցած միջադեպին:

Նախ, ՍԴ նիստի ընդմիջմանը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը մոտեցավ Լեւոն Զուրաբյանին եւ խնդրեց իր հետ մատով չխոսել: Ի պատասխան Զուրաբյանը նշեց. «Մատը իմ ժեստիկուլյացիան է, դու իրավունք չունես.. եթե այդքան կոմպլեքսավորված ես, դա քո պրոբլեմն է: Ես կխոսամ նենց, ոնց որ ինձ հարմար է»:

Տիգրան Մուկուչյանն էլ արձագանքեց. «Դե պատասխանը կստանաս նենց, ոնց որ կստանաս»:

Ավելի ուշ լրագրողների հետ զրույցում Լեւոն Զուրաբյանը պնդեց, որ մատով խոսելաձեւը իրեն հատուկ ժեստերն են. «Ակնհայտորեն իմ մատներից նա կոմպլեքսավորվում է: Ես չեմ զբաղվելու հոգեբանական վերլուծություններով: Չեմ կարծում, որ որեւէ բան եմ անում, որոնք այլ տեղերում հանգիստ չեմ անում: Ուղղակի կոնկրետ մարդը կոնկրետ կոմպլեքսավորվում է իմ մատներից: Մնացածն արդեն իրենից հարցրեք, թե իր ենթագիտակցական խնդիրն ինչի հետ են կապված»:

Լեւոն Զուրաբյանը հայտարարեց նաեւ, որ որեւէ նպատակ չունի Տիգրան Մուկուչյանի հետ ընդհանուր հայտարարի գալու:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ այսօր ՍԴ նիստի ժամանակ Լեւոն Զուրաբյանը կողքի մարդկանց հետ խոսելիս բարձրացրել էր մատը, ինչին Մուկուչյանն արձագանքելն էր. «Պարոն Զուրաբյան, առանց մատի»:

«Ես քո՞ հետ էի խոսում: Խի՞ ես ֆիքսվում իմ մատի վրա», - ասել էր Զուրաբյանը, ինչին ԿԸՀ նախագահն արձագանքելն էր. «Ձեր գիտակցական մակարդակն էդքան ա: Դու չի, Ձեր ա»:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Միասին» շարժումը կոչ է անում ԱԺ ուժերին Փաշինյանին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագիծ ներկայացնել
ՀՀ նշյալ օրենքների պահանջով նա պետք է իրականացներ բացառապես այդ ծրագրի շրջանակներում տեղավորվող ներքին և արտաքին քաղաքական ուղեգիծ…
«Փաստ». Պատվավոր հյուպատոսների ավտոմեքենաներին հատկացվելու են «H» տառը պարունակող կարմիր հիմնագույնի համարանիշեր
Որոշման 2-րդ հավելվածի 28-29-րդ կետերի համաձայն՝ ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական...
«Հրապարակ». ՔՊ-ականներն այլեւս առաջվանը չեն. նրանց սիրտը վախ է ընկել
Ընդ որում՝ տուժողներն առաջին հերթին իրենք են լինելու, ոչ թե իշխանության վերին էշելոնի ներկայացուցիչները...
«Փաստ». Հասարակության վրա փորձում է վախ ծախել
Այ, գնաց Գյումրի, երկարաշունչ ելույթ ունեցավ իր կուսակցության «նախաձեռնող խմբի» հետ հանդիպման...
«Հրապարակ». Փաշինյանը զարմացել է, որ ժողովուրդն այսքան տարի իրենց հանդուրժում է
ՔՊ-ում տարբեր մեկնաբանություններ են տվել այդ արտահայտությանը, որ երեւի նկատի ունի այն, որ հեղափոխական...
«Ժողովուրդ».«Ամիօ բանկ»-ը վերաբրենդավորումից հետո սկսել է ֆիզիկական և իրավաբանական անձանց հարկադիր սնանկացման գործընթաց
«Ժողովուրդ» օրաթերթը դատական տեղեկատվական համակարգից տեղեկացավ, որ նոր անվանափոխված «Ամիօ»...
Ամենաշատ