News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

«Սիմփսոններ» անիմացիոն սերիալը ծիծաղել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախագահության առաջին 100 օրվա վրա։ Այս մասին հաղորդում է Gazeta-ն՝ վկայակոչելով The Hill-ին։ Նոր դրվագի շնորհանդեսը տեղի կունենա ապրիլի 30-ին, կիրակի օրը։ 

Ըստ սերիայից հրապարակված մի հատվածի՝ կհայտնվեն նախագահի վարչակազմի ակնառու ներկայացուցիչներ, այդ թվում՝ պետության ղեկավարի խորհրդական Քելիենն Քոնուեյը, մամուլի քարտուղար Շոն Սփայսերը եւ դուստրը՝ ԻվանկանԹրամփը։

Նաեւ առկա է Թրամփի «մասնակցությամբ» մեկ ժապավեն, ով մահճակալին պառկած լուրեր է դիտում եւ գրում թվիթերում։

Ինչ վերաբերում է գլխավոր հերոսներին, ապա Մարջ եւ Հոմերոս Սիմփսոններն, օրինակ, հեռուստացույցով հաղորդում է կտեսնեն Թրամփի նախագահության 100 օրվա մասին, իսկ Աբրահամ Սիմփսոնին կձերբակալեն ԱՄՆ իմիգրացիոն եւ մաքսային ծառայության աշխատակիցները։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ