News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ԵԽԽՎ նախագահի պաշտոնը զբաղեցնող Պեդրո Ագրամունտին արգելվել է նախագահել ԵԽԽՎ նիստը, որտեղ ելույթ է ունեցել Իսպանիայի թագավոր Ֆիլիպ 6-րդը։

Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության անդամ Սամվել Ֆարմանյանը:

Նա, մասնավորապես, գրել է.

«Այս պահին ԵԽԽՎ-ում ելույթ է ունենում Իսպանիայի թագավոր Ֆիլիպ 6-րդը։ ԵԽԽՎ քաղաքական խմբերի ճնշմամբ, ԵԽԽՎ նախագահի պաշտոնը դեռ (վստահաբար՝ վերջին օրը) զբաղեցնող իսպանացի Պեդրո Ագրամունտին արգելվեց նախագահել այս նիստը, որին Պեդրոն շա՜տ երկար էր սպասել։

Ագրամունտին պարտադրված այս ստորացուցիչ իրավիճակը ցրում է վերջին կասկածները. Ագրամունտը վաղը պետք է հայտարարի իր հրաժարականը»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ