News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Երեւանի քաղաքապետարանը պայմանագիր կնքի «Հին Երեւան» ճարտարապետական համալիրի կառուցապատողի իրավունքների եւ պարտականությունների մասին: Այս մասին որոշումն ընդունվեց կառավարության ապրիլի 27-ի նիստում:

Պայմանագիրը կկնքվի «Ի Էմ Սի» կառուցապատող ընկերության հետ: «Հին Երեւանը» (հեղինակների մտահղացմամբ) կկառուցեն Աբովյանի, Բուզանդի, Կողբացու եւ Արամի փողոցների միջեւ ընկած տարածքում: Նախատեսվում է շենքերը կառուցել առնվազն երկու ստորգետնյա հարկերով, երեք վերգետնյա հարկերով եւ ձեղնահարկով: Նախատեսվում է այնտեղ էլ հավաքել հին շենքերը (XIX դարի – XX դարի սկզբի), որոնք նախկինում ապամոնտաժվել են էլիտար բազմահարկերի համար: Դրանց աղյուսները համարակալվել են եւ պահեստավորվել մինչեւ ավելի լավ ժամանակներ: 120-130 մլն դոլար գնահատված նախագիծը հաստատվել է դեռեւս 2014 թվականի նոյեմբերին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ