News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ՀՀ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանի հանձնարարությամբ՝ Կրթության պետական տեսչությունը 2017թ. ապրիլի 12-13-ը Երեւանի ՃՇՀԱՀ Մ. Աբեղյանի անվան թիվ 3 հենակետային ավագ դպրոցում իրականացրել է ուսումնասիրություն՝ «Հրապարակ» օրաթերթի 10.04.2017թ. «Բաց նամակ ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանին» հոդվածում ներկայացված խնդիրների իսկությունը պարզելու նպատակով։

Այս առնչությամբ, ԿԳՆ տարածած հաղորդագրության մեջ նաեւ ասվում է. «Ուսումնասիրությանը մասնակցել են դպրոցի տնօրենը, ուսումնական եւ մասնագիտական աջակցությունների գծով փոխտնօրենները, 12-րդ դասարանների դասղեկները, ծնողական խորհուրդների նախագահներ եւ ծնողներ։

Կատարված ուսումնասիրության ընթացքում լրատվամիջոցում ներկայացված փաստերը հիմնավորվել են, մասնավորապես՝ դպրոցի 12-րդ դասարանում սովորող աշակերտների ծնողներին պարտադրվել է հավաքել գումարներ, որն էլ հարուցել է նրանց դժգոհությունը: Պարզվել է նաեւ, որ ծնողներից  հիշյալ գումարները դեռեւս չեն հավաքվել:

Հիմք ընդունելով Կրթության պետական տեսչության ուսումնասիրության արդյունքները՝ Երեւանի ՃՇՀԱՀ ռեկտոր Գ. Գալստյանի հրամաններով դպրոցի դաստիարակչական աշխատանքների կազմակերպիչ Գայանե  Պողոսյանն ազատվել է աշխատանքից, իսկ դպրոցի տնօրեն Աննա Մարուխյանի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ՝ «Խիստ նկատողություն»:

Տպել
Ամենաշատ