News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Թայվանցի Լյան Շեն-Յուեն, ով 47 առաջ անհետացել էր Հիմալայների Նեպալի հատվածում, ողջ է հայտնաբերվել, հաղորդում է The Guardian-ը։

21-ամյա ճամփորդն ու նրա ընկերուհին՝ 19-ամյա Լյու Չեն-Չունը, անհետ կորել են մարտի 10-ին։ Երիտասարդները արշավի ժամանակ ձնաբքի մեջ են հայտնվել։ Փրկվելով տարերքից՝ նրանք շարժվել են գետի երկայնքով՝ հույս ունենալով հասնել առաջիկա գյուղ, քանի դեռ փակուղում չեն հայտնվել։

Երիտասարդների հարազատներն ահազանգել են, երբ նրանք կապի չեն դուրս եկել։ Երիտասարդի հայրը Նեպալ է մեկնել եւ զույգին փնտրելու համար ուղղաթիռ վարձել։ Երիտասարդների անհաջող որոնումները շարունակվել են երկու շաբաթ։

Երիտասարդին փրկարարները հայտնաբերել են Թիփլինգ գյուղի մոտ՝ ծովի մակարդակից 2600 մետր բարձրությամբ։ Լյան Շեն-Յուեի ըներուհին փրկարարների ժամանումից երեք օր առաջ է մահացել։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ