News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Հայաստանի գլխավոր դատախազությունը Սահմանադրական դատարան նյութեր չի ուղարկել՝ կապված Գյումրու N37 դպրոցի տնօրենի հեռախոսազրույցի հետ։ Այս մասին ապրիլի 27-ին հայտարարել է Գլխավոր դատախազության հատուկ կարեւորության գործերի պետի տեղակալ Կարեն Բիշարյանը՝ Հայաստանի Սահմանադրական դատարանում «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի հայցը քննելու ընթացքում, որը պահանջում է անվավեր համարել ապրիլի 2-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների արդյունքները։ 

Փաստաբան Տիգրան Եգորյանը հետաքրքրվել է պատասխանողի կողմից, ով ներկայացել է ի դեմս Կարեն Բիշարյանի, արդյոք Գլխավոր դատախազությունը ՍԴ ուղարկե՞լ է վերոնշյալ դպրոցի տնօրենի հեռախոսազրույցի հետ կապված ձայնագրությունները։ Պատասխանը հնչել է՝ ոչ։

Եգորյանի հաջորդ հարցին, թե ինչու են տնօրենները ձայն «հավաքել» միայն հօգուտ մեկ կուսակցության, Կարեն Բիշարյանը պատասխանլ է. «Տվյալ շրջանառության ընթացքում այդ հարցը չի քննարկվում»։

Հիշեցնենք, որ Գյումրու N37 դպրոցի տնօրեն Աստղիկ Ավետիսյանը խոստովանել է, որ ամուսնու հետ զբաղվել է ՀՀԿ-ի նախընտրական ցուցակներով։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ