News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Հայաստանի պետական մարմինները պետք է կրճատեն ավտոմեքենաների թիվն ու շքեղության մյուս դրսեւորումները: ՀՀ կառավարության այսօրվա նիստում այս մասին հատարարեց վարչապետ Կարեն Կարապետյանը:

Նա հիշեցրեց, որ մայիսին քննարկվելու է կառավարության 6 ամիսների ծրագրի իրականացումը: Կարեն Կարապետյանը գերատեսչությունների ղեկավարներին խնդրել է ուշադրության կենտրոնում պահել ապարատի ծախսերն ու կրկին ստուգել՝ արդյո՞ք պետական մարմինները կրկնօրինակում են միմյանց:

«Մենք նման դեպքեր ունենք: Հարկավոր է վերացնել սա: Ծախսեր, մեքենաներ, շքեղության այլ դրսեւորումներ... Գուցե «շքեղությունն» այնքան էլ ճիշտ բառ չէ, բայց մենք պետք է ամեն ինչ ուսումնասիրենք՝ մինչեւ վերջին մանրուքը»,- ընդգծեց Կարեն Կարապետյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ