News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Մոսկվան կոչ է անում զերծ մնալ գործողություններից, որոնք Սիրիայում հանգեցնում են լարվածության մեծացմանը։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկանաբանելով Սիրիայի թիրախներին Իսրայելի հարվածները, հաղորդում է «ՏԱՍՍ»-ը։

«Մոսկվայի եւ Իսրայելի միջեւ տարբեր ուղիներով տեղեկատվության փոխանակում է տեղի ունենում, մեր գլխավոր շտաբները մշտապես երկխոսության գործընթացում են»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը՝  պատասխանելով հարցին, արդյո՞ք Իսրայելը ՌԴ-ին տեղեկացրել էր ծրագրված հարվածների մասին։ 

«Մենք նախկինի պես կարծում ենք, որ բոլոր երկրները պետք է զերծ մնան այնպիսի գործողություններից, որոնք հանգեցնում են լարվածության մեծացման առանց այդ էլ անհանգիստ տարածաշրջանում, եւ հանդես են գալիս հօգուտ Սիրիայի Արաբական Հանրապետության ինքնիշխանությունը հարգելու եւ հօգուտ այն բանի, որ Սիրիան լինի քաղաքականապես ամբողջական, միասնական ու ինքնիշխան պետություն»,- հայտարարել է Պեսկովը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ