News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 17
Տեսնել լրահոսը

Հայ ազգային կոնգրեսը դեմ է եղել ներկայիս ՀՀ Ընտրական օրենսգրքին եւ կողմ է եղել միայն որոշ փոփոխությունների փաթեթին։ Այս մասին ապրիլի 27-ին հայտարարել է ՀԱԿ փոխնախագահ Լեւոն Զուրաբյանը՝ Սահմանադրական դատարանում «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի հայցի քննարկման ժամանակ՝ պահանջելով անվավեր համարել ապրիլի 2-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների արդյունքները։

Պատասխանելով ՀՀ Սահմանադրական դատարանի անդամ Կիմ Բալայանի հարցին այն  մասին, թե ինչպիսին պետք է լինեն Ընտրական օրենսգրքի դրույթները, որպեսզի ընտրությունների արդյունքները վստահության արժանանան, Զուրաբյանը հիշեցրել է, որ քաղաքական 5 ուժ աշխատել է ընտրական օրենսգրքի փոփոխության շուրջ։

«Մենք դեմ էինք Ընտրական օրենսգրքին եւ կողմ էինք միայն որոշ փոփոխությունների փաթեթին։ Դա չի նշանակում Ընտրական օրենսգրքի կոնսենսուս, այլ ընդամենը ընտրությունների ընթացքի վերահսկողության մեխանիզմի կոնսենսուս»,- նշել է Լեւոն Զուրաբյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ