News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

 2016-ին Հայաստանում կրճատվել է ԱԱՀ մասով մուտքերը։ Այս մասին ասվում է 2016-ի համար Հայաստանի պետբյուջեի կատարման մասին հաշվետվության մեջ, որը հաստատվել է Կառավարության ապրիլի 27-ի նիստի ժամանակ։

ԱԱՀ մասով մուտքերը կազմել են 391․1 մլրդ դրամ ((մոտ 803 մլն դոլար) կամ էլ բոլոր հարկային մուտքերի 36․2 տոկոսը։ Այդ թվում 43 տոկոսը կամ 168 մլրդ դրամ ստացվել է սահմանին, իսկ 57 տոկոսը կամ էլ 223 մլրդ դրամ՝ ներքին շրջանառությունից։

2016-ին ԱԱՀ մասով մուտքերը կրճատվել է 7․7 տոկոսով, այդ թվում սահմանին հավաքները՝ 11․9 տոկոսով, ներքին շրջանառությունից ՝ 4․3 տոկոսով։ ԱԱՀ-ի թերի հավաքումը պայմանավորված է 2 պատճառներով՝ տնտեսական ակտիվության կրճատումով ու ԱԱՀ հավաքման համար բազայի նեղացումով։

Ինչ վերաբերում է առաջին պատճառին՝ ապա 2016-ի համար ՀՆԱ-ն 374․9 մլրդ դրամով հետ է մնացել պլանից (մինչ այդ երկրի տնտեսական աճը գնահատվել էր 2․4 տոկոսով, բայց փաստացի կազմել է 0․2 տոկոսով)։ Ելնելով դրանից, ԱԱՀ հաշվարկային թերահավաքը կազմել է 29․1 մլրդ դրամ։

Այդուհանդերձ, պետք է նշել, որ ՀՆԱ-ի նվազումը պայմանավորված է եղել ոչ միայն արտադրության ու առեւտրի իրական նվազումով, այլեւ անվանական ( գնային արտահայտությամբ), քանի որ գնաճը կազմել է ակնկալվածից քիչ (ՀՆԱ-ի դեֆլյատորը կազմել է 100․5 տոկոս՝ ակնկալվող 104 տոկոսի փոխարեն)։

ԱԱՀ բազան նեղացվել է մի շարք հարկային արտոնությունների ու օրենսդրական փոփոխությունների պատճառով։ Եվ այսպես 2016-ին ընդլայնվել են ներդրումային ծրագրերով ապրանքների ներմուծումից ԱԱՀ-ի հետաձգումները ՝ 9․2 –ից մինչեւ 12․9 մլրդ դրամ։ Բացի դրանից 2016-ից սկսած՝ ավելի քան 500 մլն դրամ շրջանառությամբ ընկերությունները հնարավորություն են ստացել ԱԱՀ-ն դուրս գրել առանց կոնտրագենտներին վճարումների (այսինքն կարող էին ԱԱՀ-ն ավելի ուշ ժամկետներում վճարել)։

2015-ի հուլիսից սկսած՝ շրջանառության հարկը բարձրացվել է 58․35-ից մինչեւ 115 մլն դրամ տարեկան։ Արդյունքում, 2016-ին ԱԱՀ հաշվարկային թերահավաքը կազմել է 4․8 մլրդ դրամ։

2016-ի ապրիլից սկսած՝ ԱԱՀ-ից դուրս են բերել ԵՏՄ մյուս երկրներից ֆիզիկական անձանց կողմից մեքենաների ներմուծումը։ Արդյունքում ԱԱՀ –ի մասով մուտքերը կրճատվել են 3 մլրդ դրամով։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ