News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Հայ հեղափոխական դաշնակցությունը Հայաստանի գործող իշխանությունների ձեռքում գործիք է դարձել: Ապրիլի 27-ին այս մասին հայտարարեց ՀԱԿ փոխնախագահ Լեւոն Զուրաբյանը՝ Սահմանադրական դատարանում ապրիլի 2-ին անցկացված խորհրդարանական ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու պահանջով «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի հայցի քննության ընթացքում:

ՍԴ անդամ Կիմ Բալայանը Զուրաբյանին հարց տվեց. «Դպրոցների եւ մանկապարտեզների տնօրենները կախված են կա՛մ կրթության եւ գիտության նախարարից, կա՛մ տվյալ մարզի մարզպետից: Շիրակի մարզում ե՛ւ նախարարը, ե՛ւ մարզպետը դաշնակցական են: Այդ ինչպե՞ս է ստացվել, որ ՀՀԴ-ի լծակներն օգտագործվել են Հայաստանի Հանրապետական կուսակցության օգտին ձայներ հավաքելու նպատակներով»:

Լեւոն Զուրաբյանը պատասխանեց. «Չէի ցանկանա Ձեր զգացմունքները վիրավորել, բայց թույլ տվեք ասել, որ այսօր, այո՛, ՀՀԿ-ն լիովին տնօրինում է պետական իշխանության լծակները եւ այս ռեսուրսն օգտագործում է վերարտադրվելու համար: Դրանից զատ, կարող է իրեն թույլ տալ հաշվի չնստել ՀՀԴ-ի հետ, քանի որ այս կուսակցությունը գործող իշխանություների ձեռքում գործիք է դարձել»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ