News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հայաստանում կմիավորեն ընդերքի եւ բնապահպանության վերահսկողության գերատեսչությունները։ Որոշումն ընդունվել է ապրիլի 27-ին տեղի ունեցած ՀՀ Կառավարության նիստի ժամանակ։

Ինչպես հայտարարել է Կառավարության ապարատի ղեկավար, նախարար Դավիթ Հարությունյանը, երկու գերատեսչություն կկազմալուծվեն՝ Բնապահպանության նախարարության պետական բնապահպանական տեսչությունն ու Էներգետիկայի եւ բնական ռեսուրսների նախարարության Ընդերքի պետական տեսչությունը։ Նրանք կմիավորվեն Բնապահանության եւ ընդրեքի տեսչական մարմնում՝ Բնապահպանության նախարարության կազմում։

Բարեփոխումը տեղի է ունենում որպես պետական ապարատի կրճատման գործընթացի մի մաս։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ