News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Կանադայի ամենախիստ բնակեցված Օնտարիո նահանգի կառավարությունը միանում է պարտադիր բազային եկամուտների հետ կապված փորձին, հայտնում է The Washington Post–ի լրագրող Ալան Ֆրիմանը։ «Ստուգելու համար, թե պարտադիր բազային եկամուտի վճարը քաղաքացիներին ինչպես է աշխատում գործնականում, իրականացվելու է երեք տարվա պիլոտային ծրագիր»,- պարզաբանումէ պարբերականը։

«Շատերը անհանգստանում են այն մասին, թե աշխարհն ինչ հեռանկարներ է խոստանում իրենց երեխաներին,- ասել է Օնտարիոյի վարչապետ Քեթլին Ուիլը,- Սա գլոբալ մրցակցության, կրճատված սոցիալական արտոնություններրի աշխարհ է, որտեղ ավելի շատ մարդիկ են աշխատում մասնակի զբաղվածության պայմաններում»։

Օնտարիոյի իշխանությունները մտադիր են բազային եկամուտ վճարել չորս հազար ընտանիքների, որոնք ցածր եկամուտներ ունեն եւ ընտրվել են կամայական սկզբունքով։ Գումարը վճարվելու է թե աշխատող, թե գործազուրկ մասնակիցներին։ Ծրագրում ներառվելու են թե սոցիալական նպաստ ստացողները, թե այն ընտանիքները, որոնց անդամներն աշխատում են, բայց որոնք համարվում են «աղքատ»։

«Չամուսնացած անձնավորությունը կարող է ստանալ տարեկան 16 989 կանադական դոլար, ամուսնական զույգը՝ 24 027 դոլար գումարած հավելավճար՝ 6 հազար դոլար հաշմանդամություն ունեցող յուրաքանչյուր մարդու համար։ Վճարվող աշխատանքի որոնումները խրախուսելու համար ծրագրի մասնակիցներին խոստանում են նրանց վաստակած գումարների 50 տոկոսը։ Նրանք առաջվա պես կարող են ստանալ երեխաների նպաստներ Կանադայի ու Օտարիոյի կառավարություններից։ Ծրագրի ակնկալվող արժողությունը մոտ 150 մլն դոլար է»,- ասվում է հոդվածում։

Պարբերականը նշում է, որ բազային պարտադիր եկամուտի կողմնակիցների շրջանում կան թե ձախ թե աջ քաղաքական գործիչներ։ Ձախերը համարում են, որ «անվտանգության մեխանիզմները» հասարակության մեջ պետք է ընդլայնել, աջերը կարծում են, որ ավանդական սոցապահովության համակարգերը բյուրոկատացված են ու ենթադրում են չափազանց մեծ միջամտության անձնական կյանքին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ