News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Ապրիլի 27-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Արմեն Պապիկյանին իր հավատարմագրերի պատճենը հանձնեց ՀՀ-ում Էկվադորի նորանշանակ դեսպան Խուլիո Սեսար Պրադո Էսպինոսան (նստավայրը՝ Մոսկվա):

ԱԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ շնորհավորելով դեսպանին՝ ԱԳ փոխնախարարը հույս հայտնեց, որ նոր դեսպանի նշանակումով մեր երկրների հարաբերություններում նոր էջ կբացվի: Փոխնախարար Պապիկյանը խորհրդանշական համարեց, որ Էկվադորի երկրորդ դեսպանը Հայաստանում հավատարմագրվում է Հայաստանի եւ Էկվադորի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-րդ տարում:

ԱԳ փոխնախարարն ու Էկվադորի դեսպանը համակարծիք էին, որ չնայած աշխարհագրական հեռավորությանը՝ Հայաստանն ու Էկվադորն ունեն տարբեր ոլորտներում արդյունավետ համագործակցություն ծավալելու բոլոր նախադրյալները:

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձան նաեւ միջազգային կազմակերպությունների շրջանակներում, ինչպես նաեւ առեւտրատնտեսական, մշակութային, կրթական ոլորտներում համագործակցության հեռանկարներին, կարեւորեցին իրավապայմանագրային դաշտի ընդլայնումը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ