News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ի՞նչ գործ ունեն մտավորականները Երեւանի ավագանու ՀՀԿ թեկնածուների ցուցակում: Այս մասին այսօր` ապրիլի 27-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է Երեւանի ավագանու ընտրություններում «Երկիր ծիրանի» կուսակցության թեկնածու Խաչատուր Խաչատրյանը, հարցն ուղղելով ասուլիսին ներկա ՀՀԿ ներկայացուցիչ Վահե Նիկոյանին, սակայն վերջինս հարցը թողեց անպատասխան:

«Դժբախտությունը ոչ իշխանությունն է, ոչ տնտեսական քաղաքականությունը: Դժբախտությունը մեր նոր մշակույթի բացակայությունն է: Իշխանական կուսակցության ավագանիի ցուցակի մեջ ինչքան մտավորականներ կան: Ի՞նչ գործ ունի մտավորականը տրանսպորտի, տնտեսական խնդիրների հետ: Եթե մտավորական ես, ուրեմն մտավորականը իր էությամբ պիտի ընդդիմադիր լինի»,-ասաց նա:

Այս հարցին պատասխան չստանալուց հետո Խաչատուր Խաչատրյանը հնչեցրեց իր հաջորդ հարցը. «Ինչո՞ւ փոողոցները սկսեցին ասֆալտապատել հենց ընտրություններից առաջ», որին Նիկոյանը կարճ պատասխանեց. «Ձմեռ էր»:

«Երկիր Ծիրանի» կուսակցության ներկայացուցիչը նկատեց, որ ամբողջ աշխարհում անգամ - 40 աստիճան ցրտի պայմաններում ասֆալտ են անում. «Շատ տրագիկ վիճակ էր ձմռանը, էդ ժամանակ անեիք: Ճանապարհի էս փոսից փախնում էիր էն փոսը, էս մեկից էն մեկը: Նենց տպավորություն էր, ոնց որ ուզում ես Հանրապետականից փախնես ընկնում ես «Բարգավաճ», «Բարգավաճից» փախնում ես ընկնում ես «Ելք», «Ելք»-ից փախնում ես ընգնում ես չգիտես որտեղ»:

Վահե Նիկոյանը սակայն նշեց, որ քաղաքապետարանի 2013 թվականի ծրագիրը աննախադեպերից էր, որը գրեթե ամբողջությամբ կատարվել է: Նա նշեց, որ այս ժամանակահատվածում միկրոավտոբուսների քանակը 1700-ից կրճատվել է 1200-ի, իսկ ավտոբուսների քանակը 270-ից հասել է 460-ի:

«Երեւանում կան 25 մլն քմ ասֆալտապատ փողոցներ, եւ մենք տարեկան նորոգում ենք մոտ 700.000 քմ տարածք: Ցանկացած քաղաքային իշխանություն կերազի կառուցել մետրոյի նոր կայարան, բայց պետք է այդ ամենը դիտարկել առաջնահերթությունների եւ հնարավորությունների համատեքստում»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ Երեւանի ավագանու ընտրությունները տեղի է ունենալու մայիսի 14-ին, որին մասնակցելու է ՀՀԿ-ն, «Երկիր Ծիրանի» կուսակցությունն ու «Ելք» դաշինքը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրոպայի խորհուրդը կքննարկի Երեւանի ավագանու ընտրությունների մասին զեկույցը
Կոնգրեսի փոխնախագահի գլխավորած պատվիրակությունը Երեւան է այցելել 2017-ին․․․
Դատախազությունը 30 քրգործ է հարուցել ընտրախախտումների վերաբերյալ
Ամփոփ տեղեկատվություն ապրիլի 2-ի ԱԺ եւ մայիսի 14-ի Երեւանի ավագանու ընտրություններում իրավախախտումների քննության ընթացքի եւ արդյունքների մասին…
Քաղաքացու ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելու դեպքի առթիվ հարուցվել է քրգործ
Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել էր, որ այն քվեաթերթիկները..
Ձեռքով փակել է հեռախոսի տեսախցիկը եւ փորձել խլել. Լրագրողին խոչնդոտող անձին մեղադրանք է առաջադրվել
Մեղադրական եզրակացությամբ ավարտվել է ընտրախախտման եւս մեկ դեպքի վերաբերյալ քրեական գործի նախաքննությունը…
Քվեարկված քվեաթերթիկներ են տվել. Ընտրախախտման դեպքով քրգործի նախաքննությունն ավարտվել է
Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու եւ դատարան ուղարկելու համար…
Մեզ չլսեցին. Հայաստանի ԿԸՀ-ն չընդունեց Երեւանի ավագանու ընտրությունների դիտորդների բողոքները
Տեղամասային հանձնաժողովները իրավասու են որոշել, թե որքան լուրջ են այս կամ այն խախտումները...
Ամենաշատ