News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Գերմանիայի Սոցիալ-Դեմոկրատական կուսակցությունից երկրի կանցլերի թեկնածու Մարտին Շուլցը Եվրախորհրդարանից նկատողություն է ստացել կադրային որոշումների վերաբերյալ, որոնք նա ընդունել է Եվրախորհրդարանի ղեկավարի պաշտոնում գտնվելիս։ Հինգշաբթի օրը՝ ապրիլի 27-ին, պատգամավորների մեծամասնությունը քվեարկել է հօգւոտ այն բանի, որ հարցականի տակ դրվի ծառայության մեջ առաջխաղացման եւ պարգեւատրումներ վճարելու հարցը, որը նա ընդունել է Եվրախորհրդարանի նախագահ եղած ժամանակ։ Մինչ այդ Շուլցի գործունեության վերաբերյալ համապատասխան հաշվետվություն կկազմվի, հաղորդում է  DW-ն։

Փաստաթղթում կներառվի նաեւ Շուլցի վստահված անձանցից մեկի «երկարատեւ գործուղման» թեման Բեռլին, ինչը համարում են հարկատուների միջոցների վատնում։ Այսօր այդ մարդը՝ Մարկուս Էնգելսը, ղեկավարում է Շուլցի կուսակցության նախընտրական շտաբը։ Նշվում է, որ գերմանացու Բեռլին գործուղումը վճարվել է որպես արտասահմանյան՝ չնայած որ նա այդ քաղաքում արդեն մշտական բնակավայր ուներ։ Նա վճարվել է, քանի որ աշխատանքի վայրը համարվել է Բրյուսելը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ