Ֆրանսիայի Գրենոբլ քաղաքում McDonald's-ի ռեստորաններից մեկում պայթյուն է որոտացել, հաղորդում է Le Dauphine Libere-ն։
Պարբերականի տվյալներով՝ պայթուցիկ սարքը գտնվել է զուգարանում։ Ռեստորանի բոլոր այցելուներն ու անձնակազմը տարհանվել են։ Միջադեպի հետեւանքով ոչ ոք չի տուժել։
Դեպքի վայրում աշխատում են իրավապահ մարմինների աշխատակիցները։ Քաղաքի իշխանությունները չեն հաստատում գործի դրված պայթուցիկ սարքի մասին տեղեկությունը։