News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

«Ծառուկյան» դաշինքից Նոր Նորք ընտրատարածքում առաջադրված պատգամավորի թեկնածու Արթուր Մամոյանը թեեւ իր ստացած ձայներով առաջատարն է, սակայն մանդատ չի ստանալու, ինչնը NEWS.am–ի հետ զրույցում հաստատեց նաեւ Մամոյանը։

Նշենք, որ տեղեկություններ կան, որ դաշինքի առաջանորդ Գագիկ Ծառուկյանը պարտադրել է բոլոր թեկնածուների ինքնաբացարկի դիմումներ գրել, քանի որ իր հայեցողությամբ են բաշխվելու պատգամավորի մանդատները՝ անկախ թեկնածուների ստացած քվեների քանակից։

Ծառուկյանի «սեւ ցուցակում» է հայտնվել նաեւ Նոր Նորք ընտրատարածքում ստացած քվեներով առաջին հորիզոնականը զբաղեցնող Արթուր Մամոյանը, որի փոխարեն կուսակցության առաջնորդը մտադրվել է մանդատը տրամադրել Արտյոմ Ծառուկյանին, որը ստացած քվեներով զիջում է Մամոյանին։ Մամոյանը ստացել է 5612 քվե, իսկ Ծառուկյանը՝ 5104։

Արթուր Մամոյանը, որը նաեւ Նոր Նորքում գտնվող «Տորք Անգեղ» սպորտդպրոցի տնօրենն է, մեզ հետ զրույցում ասաց, թե ինքն ավելի շատ գործադիրում է իրեն պատկերացնում։

«Իմ վրա հույս չդնեք, ես աշխատող մարդ եմ, գործադիրի մարդ եմ, ես ինձ երբեւիցե չեմ պատկերացնում մի տեղ երկար նստած... հետո կուսակցության ղեկավարի որոշումը, կուսակցության քաղխորհրդի որոշումը.... ես աշխույժ մարդ եմ, չեմ կարա էթամ Ազգային ժողով, նենց տեղ, որտեղ ես ինձ իմ ափսեում չզգամ»,–ասաց Մամոյանը եւ անջատեց հեռախոսը՝ անարձագանք թողնելով հարցը, թե մանդատը չստանալուց հետո պատրաստվո՞ւմ է լքել ԲՀԿ–ն, ինչի մասին արդեն խոսակցություններ կան։

Ի դեպ, օրերս մամուլում հայտնվել էր ԲՀԿ–ական Նապոլեոն Ազիզյանին պարտադրված ինքնաբացարկի դիմումի լուսանկարը, սակայն պատգամավորը պնդում էր, թե նման դիմում չի գրել։ Անորոշ է նաեւ «Ծառուկյան» դաշինքի մեկ այլ թեկնածու՝ Արագածոտնի մարզից ամենաշատ քվե ստացած, ՀՀԿ–ական նախկին պատգամավոր Խաչիկ Մանուկյանի ճակատագիրը։ Նա էլ մեզ հետ զրույցում ասել էր՝ կուսակցության ղեկավարությունից է կախված օրենսդրական գործունեությամբ կզբաղվի, թե ոչ։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրոպայի խորհուրդը կքննարկի Երեւանի ավագանու ընտրությունների մասին զեկույցը
Կոնգրեսի փոխնախագահի գլխավորած պատվիրակությունը Երեւան է այցելել 2017-ին․․․
Դատախազությունը 30 քրգործ է հարուցել ընտրախախտումների վերաբերյալ
Ամփոփ տեղեկատվություն ապրիլի 2-ի ԱԺ եւ մայիսի 14-ի Երեւանի ավագանու ընտրություններում իրավախախտումների քննության ընթացքի եւ արդյունքների մասին…
Քաղաքացու ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելու դեպքի առթիվ հարուցվել է քրգործ
Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել էր, որ այն քվեաթերթիկները..
Ձեռքով փակել է հեռախոսի տեսախցիկը եւ փորձել խլել. Լրագրողին խոչնդոտող անձին մեղադրանք է առաջադրվել
Մեղադրական եզրակացությամբ ավարտվել է ընտրախախտման եւս մեկ դեպքի վերաբերյալ քրեական գործի նախաքննությունը…
Քվեարկված քվեաթերթիկներ են տվել. Ընտրախախտման դեպքով քրգործի նախաքննությունն ավարտվել է
Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու եւ դատարան ուղարկելու համար…
Մեզ չլսեցին. Հայաստանի ԿԸՀ-ն չընդունեց Երեւանի ավագանու ընտրությունների դիտորդների բողոքները
Տեղամասային հանձնաժողովները իրավասու են որոշել, թե որքան լուրջ են այս կամ այն խախտումները...
Ամենաշատ