News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Պենտագոնի գլխավոր տեսուչը իրականացնում է սեփական հետաքննություն, որպեսզի պարզի, արդյոք նախագահի նախկին խորհրդական Մայքլ Ֆլինը առանց իշխանությունների թույլատվության հոնորարներ է ստացել օտարերկրյա աղբյուրներից , հայտնում է «Ամերիկայի ձայնը»։

Ֆլինը հայտնվել էր ուշադրության կենտրոնում ռուս պաշտոնատար անձանց հետ իր շփումների պատճառով ու օրենսդիրների խոսքով, նա խախտել էր օրենքը, 2015-ին Ռուսաստան կատարած այցելության համար պարգեւատրում ստանալու թույլատվություն չհարցնելով։

Պենտագոնը պարզաբանել է, որ իր օտարերկրյա հոնորարների մասին գեներալ Ֆլինը չէր զեկուցել։ Բացի դրանից բարձրաստիճան դեմոկրատ Էլայջ Կամինգսը Ներկայացուցիչների պալատի հսկողության հարցերով կոմիտեին ներկայացրել էր Ռազմական հետախուզության վարչության 2014 թ․ նամակը Ֆլինին։ Նամակում այդ թվում նշված էր, որ էթիկայի կանոններից ելնելով՝ արգելվում է առանց թույլատվության օտարերկրյա աղբյուրներից գումարային պարգեւատրություն ընդունել։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ