News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Աֆրիկյան հատուկ տրիբունալը հաստատել է Չադի նախկին նախագահ 74-ամյա Հիսսեն Հաբրեի ցմահ ազատազրկման դատավճիռը։

Վերաքննիչ դատարանը հաստատել է այն մեղադրանքները , որոնցով նախկին նախագահը մեղավոր էր ճանաչվել մոտ մեկ տարի առաջ։ 2016-ի մայիսի 30-ին Հատուկ աֆրիկյան տրիբունալը Հիսսեն Հաբրեին մեղավոր էր ճանաչել մարդկության դեմ հանցագործությունների, կտտանքների ու սեռական սրտրկության մեջ մարդկանց պահելու մեջ։

Քննություն համարում է, որ 1982-1990 թթ ժամանակահատվածում Հիսեն Հաբրեի կառավարման օրոք մոտ 40 հազար մարդ զոհվել է, մոտ 200 հազար մարդ էլ կտտանքների ենթարկվել։

Չադում ռազմական հեղաշրջման հետեւանքով իշխանությունից զրկվելուց հետո Հաբրեն 15 տարի ապրել է Սենեգալում, որտեղ էլ նրան կալանավորել են 2005-ին։ Ռազմական հեղաշրջումը ղեկավարել էր Իդրիս Դեբի Իթնոն, որը առայսօր Չադի նախագահն է։

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ