News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը ապրիլի 26-ին բացել է ապօրինի ներգաղթյալների գործողություններից տուժածների օգնության կենտրոն, հայտնում է Buzzfeed-ը։

ԱՄՆ շատ բնակիչներ քննադատել են վարչակազմի այդ նախաձեռնությունը՝  համարելով, որ դա կարող է ռասիզմի արդարացում ընկալվել

Կենտրոնին կից գործարկել են նաեւ «թեժ գիծ» , որին կարող են դիմել օտարեկրացի- անլեգալների հանցագործություններից տուժածները։ Ընդ որում կենտրոնի առաքելությունը նկարագրելիս՝ ազգային անվտանգության նախարարությունը օգտագործում է alien բառը, որը նշանակում է ոչ միայն օտարերկրացի, այլեւ այլմոլորակային։

Դրա համար էլ այն ամերիկացիները, որոնք դժգոհ են միգրացիոն քաղաքականությունից, որոշել են զանգահարել թեժ գիծ ու զեկուցել այլմոլորակայինների մասին։

Որոշ կատակասերներ օպերատորներին պատմել են , որ իրենց առեւանգել են ՉԹՕ-ները։

ԱՄՆ միգրացիոն ծառայության ներկայացուցիչները, մեկնաբանելով այդ զանգերը, ասել են, որ թեժ գիծը գերծանրաբեռնված է այլմոլորակայինների մասին ահազանգերով, ու դա խանգարում է հանցագործությունների իրական զոհերին ստանալ անհրաժեշտ տեղեկատվություն։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ