News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

ՀՀԿ-ն եւ ՀՅԴ-ն տեսանելի ապագայում կստորագրեն համագործակցության փաստաթուղթ: Այս մասին այսօր՝ ապրիլի 27-ին, ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց կուսակցության մամուլի խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

«ՀՀԿ-ի եւ ՀՅԴ-ի միջեւ համագործակցության քննարկումներն ավարտական փուլում են, գրեթե ավարտվել են: Ընդհանուր հարցերում եկել ենք համաձայնության եւ տեսանելի ապագայում կստորագրենք համագործակցության փաստաթուղթ»,- ասաց նա:

Թե ինչ ձեւաչափով է լինելու համագործակցությունը, կողմերը դեռ չեն բացահայտում: Ինչ վերաբերում է նախարարական պորտֆելներին, Շարմազանովը հորդորեց սպասել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ