News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Հայաստանի ազգային պելիտեխնիկական համալսարանը հուշագիր կստորագրի «Վալեքս» ընկերությունների խմբի հետ։ Այս մասին NEWS.am–ի թղթակցին հայտնել է Պոլիտեխնիկի ընդերքաբանության ու մետալուրգիայի ֆակուլտետի դեկան Ալբերտ Ֆրանգուլյանը։

Ոչ հեռու ապագայում ֆակուլտետի ու համալսարանի ղեկավարությունը կայցելի Ղարաբաղ, Կաշեն պղնձի հանք, որտեղ արդյունահանում է իրականացնում «Վալեքս»-ը։ «Այնտեղ մեր համալսարանի ու ընկերության ղեկավարությունը մտադիր է ստորագրել հուշագիր համագործակցության մասին։ Հիմա արդյունաբերական սեկտորի հետ մեր համագործակցությունը կընդլայնվի, հետեւաբար ուսանողները ավելի շատ հնարավորություններ կունենան պրակտիկայի համար, իսկ մենք՝ աշխատանքի համար։ Քանի որ մենք կանոնավոր կերպով ինժեներական հաշվարկների պատվերներ ենք ստանում հանքավայրերից»,- նկատել է Ֆրանգուլյանը։

Ֆակուլտետը արդեն ինժեներական աշխատանքներ է կատարում Հայաստանի խոշորագույն արդյունաբերական ձեռնարկության՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի պատվերով։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ