News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Եթե Ուկրաինան միս ու ձու է արտահանում Իրան, ապա Հայաստանը առավել եւս կկարողանա։ Այս մասին NEWS.am –ի թղթակցին հայտնել է Ուկրաինայի թռնչնաբույծների ու կեր արտադրողների միության համանախագահ Վյաչեսլավ Խաչատուրյանը Հայաստանի թռչնաբույծների միության միջազգային ֆորումի ժամանակ։ Ֆորումին մասնակցում էին հյուրեր Ռուսաստանից, Ուկրաինայից ու մի շարք այլ երկրներից։

Ուկրաինան արտադրանքը արտահանում է եւ Իրան , եւ ավելի հեռու՝ Իրաք։ «Մի մոռացեք՝ մենք այնքան սեււահողեր ունենք, որ աշխարհում ուրիշ ոչ մի տեղ չունեն։ Դրա համար էլ մենք լավ ու էժանագին կերերի բազա ունենք անասնապահության համար։ Հանրապետությունը ձգտում է հացահատիկը որպես հումք չվաճառել , այլ դրա վրա կառուցել սննդի արդյունաբերություն»,- հայտնել է ԽԱչատուրյանը։

Հայաստանը նման սեւահողեր չունի , բայց թռնաբուծարանները առանց դրանց էլ աշխատում են՝ հանրապետությունն ամբողջովին ինքն իրեն ապահովում է ձվով, հիշեցրեց նա։ «Հարեւան Վրաստան, Ուզբեկստան մենք ձու ենք արտահանում, իսկ Հայաստան՝ ոչ։ Դա ինչ-որ բանի մասին է վկայում։ Դրա համար էլ Հայաստանը պետք է որոնի ցանկացած հնարավորություն՝ արտադրանքի ինքնարժեքը նվազեցնելու համար։ Այդ դեպքում նա կկարողանա այդ շուկաներում ավելի լավ մրցակցել։ Այստեղ ես չեմ կարող նորից չհիշատակել ուկրաինական եգիպտացորենի ու կերային հացահատիկի մասին։ Հայկական թռչնաբուծարաններին շատ շահավետ էր դրանք մեզնից գնելը, բայց ԵՏՄ –ի տուրքերով այն թանկացել է»,- նկատեց Խաչատուրյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ