News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հայաստանի թռչնաբույծների միությունը Կառավարությանն առաջարկել է օրինագիծ՝ հացահատիկային կերերի ու թռչնաֆաբրիկաների համար նախատեսված ճտերից գանձվող ԱԱՀ-ի հետաձգման մասին։ Այս մասին NEWS.am–ի թղթակցին ասել է Հայաստանի թռչնաբույծների միության նախագահ Սերգեյ Ստեփանյանը Միության միջազգային ֆորումի ժամանակ։ Ֆորումին մասնակցում էին հյուրեր Ռուսաստանից, Ուկրաինայից ու մի շարք այլ երկրներից։

Կերը թռչնաֆաբրիկաների հիմնական ծախսն է (թե ձվի թե թռչնամսի արտադրության)։ Թռչնաֆաբրիկաների համար թե կերի, թե ճտերի մեծ մասը Հայաստանը ներմուծում է։ Եթե թույլ տան ԱԱՀ-ն վճարել վաճառքից, դա շրջանառության միջոցներ կազատի ու կհեշտացնի արտադրությունը , հավելեց Ստեփանյանը։

«Մենք առաջարկել ենք դա գյուղատնտեսության նախարարությանը։ Մեզ ասել են, որ դա գուցե հնարավոր կլինի 2018-ից հետո։ Շատ լավ կլիներ՝ չէ՞ որ առանց ձվի ու մսի հնարավոր չէ պատկերացնել ցանկացած երկրի պարենամթերային անվտանգությունը»,- նկատել է Ստեփանյանը ։

 

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ