News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Ամերիկյան United Airlines ավիաընկերությունը 10 հազարական դոլար է վճարելու այն ուղեւորներին, որոնք համաձայնել են իրենց տեղերը ուրիշներին զիջել օվերբուքինգի դեպքում , հայտնում է Euronews–ը։

Այս հայտարարությունն արվել է վերջերս տեղի ունեցած սկանդալային պատմությունից հետո։ Այն բորբոքվել էր այն բանից հետո, երբ Չիկագո- Լուիսվիլ չվերթի ժամանակ  անվտանգության աշխատակիցները օդանավից հեռացրել են մեկ ուղեւորի; Կադրերը հայտնվել էին համացանցում։ Ավելի ուշ պարզվել է, որ տուժածն ամերիկացի բժիշկ Դեւիդ Դաոն էր։

Միջադեպը տեղի էր ունեցել այն բանից հետո, երբ United Airlines –ի անձնակազմը մի քանի ուղեւորների խնդրել էր տեղերը զիջել ավիաընկերության աշխատակիցներին։ Դաոն հրաժարվել էր անել դա, պատճառաբանելով, որ ինքը պետք է այցելի հիվանդներին։ Երկար հորդորներից հետո անվտանգության աշխատակիցները տղամարդու նկատմամբ ուժ էին կիրառել։ Ավիաընկերությունը ենթարկվել էր կոշտ քննադատությունների, իսկ տուժածը որոշել էր դատարան դիմել։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ