News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Ջոն Քենեդիի օրագիրը, որտեղ նա Հիտլերին առասպել է անվանում, Բոսթոնում աճուրդում վաճառվել է 718 750 դոլարով, հայտնել է Newsru-ն։

Օրագիրը ձեռք է բերել ամերիկացի Ջոզեֆ Ալսոլը ՝ անձնական հավաքածուի համար։ Վերջնական արժեքը զգալիորեն գերազանցել է սկզբնական արժեքը՝ 200 հազար դոլարը։

61 էջանոց օրագիրը ներառում է ձեռագիր ու տպագրված էջեր, այն 1945-ին է գրել 28-ամյա Քենեդին, որը այն ժամանակ լրագրող էր աշխատում։

«Այս բացառիկ օրագիրը լույս է սփռում Ջոն Քենեդիի քիչ հայտնի կողմերի վրա  ու հաստատում ամերիկացիների տեսակետներն այն մասին, որ նա եղել է ամերիկյան պատմության ամենահմուտ, խելացի ու խորաթափանց ռազմական հրամանատարներից մեկը»,- մեջբերում է CNN –ը աճուրդի ներկայացուցիչ Բոբի Լիվինգսթոնին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ