News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը


Հարավ- չինական գյուղատնտեսական համալսարանի ճաշարանում ռոբոտ- խոհարար է աշխատում, որը ստեղծված է արիշտա կտրատելու համար, հայտնում է South China Morning Post-ը։

Սովորաբար այս արիշտան, որը ավանդական կերակրատեսակ է Չինաստանի հյուսիսի համար, պատրաստում են խմորի մեծ կտորը մսի դանակի օգնությամբ այնպիսի անկյան տակ կտրելով, որ հարթ բարակ շերտերը ընկնեն ուղիղ եռացող ջրի մեջ։ Խոհարարը մեկ ձեռքով խմորի կտորն է բռնում, իսկ մյուսով կտրատում այն։

Համալսարանական ճաշարանի ռոբոտը աշխատում է երկու սուր դանակներով, ու կարող է մեկ րոպեում 340 շարժում անել, երաշխավորելով արիշտայի անհրաժեշտ բարակությունը ։ Դիմակով ու սպիտակ խոհարարական համազգեստով ռոբոտի տեսագրությունը ապրիլի 25-ին վիրուսային է դարձել համացանցի չինական սեկտորում։ Խոհարարի արտաքինի պատճառով չինական լրատվամիջոցները նրան համեմատել են Էդվարդ Մկրատաձև ձեռքերի հետ Թիմ Բերթոնի համանուն ֆիլմից։ Ռոբոտը արժե 5 հազար յուան՝ մոտ 724 դոլար։ Իր առաջին աշխատանքային օրը ռոբոտն ապացուցել է իր արդյունավետությունը, պատրաստելով 400 ափսե արիշտա։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ