News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Դաշնակցության» հետ Հանրապետական կուսակցության հերթական կոալիցիան մնում է անորոշության մեջ այն առումով, որ դեռ չի կոնկրետացվում, թե այս անգամ որ նախարարություններն են տալու նրանց, քանի նախարարություն են տալու, եւ ովքեր են լինելու ՀՅԴ նախարարները:

Այդ քննարկումներն առայժմ ընթանում են ամենաբարձր մակարդակում՝ Սերժ Սարգսյանի եւ ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի միջեւ: Երբեմն նաեւ վարչապետ Կարեն Կարապետյանն է ներգրավվում այդ քննարկումներին:

Իսկ մինչ այդ տեղեկություններ են շրջանառվում, որ Կ.Կարապետյանին դուր չի գալիս ոչ միայն ՀՅԴ-ի հետ կոալիցիա կազմելը, այլեւ այդ կուսակցության նախարարների թեկնածուները: Խոսքը վերաբերում է հատկապես գործող նախարարներին, մասնավորապես, տարածքային կառավարման նախարար Դավիթ Լոքյանին ու բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանին:

Որոշ տեղեկությունների համաձայն՝ Կ.Կարապետյանը ՀՅԴ-ին առաջարկում է նախարարների ավելի երիտասարդ թեկնածուներ ներկայացնել: Ավելին՝ ՀՅԴ-ին անգամ նա է նախարարացուներ առաջարկում ոչ թե այդ կուսակցությունից, այլեւ իր շրջապատից, այնպես, ինչպես դա արել է Գյուղատնտեսության, Էներգետիկայի կամ Տրանսպորտի եւ կապի նախարարների դեպքում:

Նա ՀՅԴ-ին առաջարկում է իրենց քվոտայով այդ մարդկանց նշանակել նախարար, փոխարենը նրանք կանդամագրվեն այդ կուսակցությանը, ինչպես դա եղավ իր եւ իր ներկայացրած նախարարների դեպքում՝ նրանք նշանակվեցին իրենց պաշտոններին, հետո նոր անդամագրվեցին ՀՀԿ-ին:

Բայց Կ. Կարապետյանն այդ հաշվարկներում այնքան էլ հեռատես չի գտնվել, քանի որ ՀՅԴ-ն մի փոքր տարբերվում է մյուս կուսակցություններից այն առումով, որ այդ ուժին անդամագրվելը շատ ավելի բարդ ընթացակարգ է ենթադրում՝ ընդհուպ մինչեւ զենքի վրա երդվելը: Եվ նրանք «Օրինաց երկիր» կամ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունների պես նման տարբերակի չեն գնում, որ իշխանությունները նրանց քվոտայով մեկին նախարար նշանակեն, հետո անդամակցեն այդ կուսակցությանը:

Իսկ ինչ վերաբերում է ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիային, ապա «Դաշնակցությունն» այս անգամ մի քանի պորտֆել ավելին է ուզում, քանի որ այս ընտրություններին՝ 2012թ. խորհրդարանական ընտրությունների համեմատ, մի քանի տոկոս ավելի ձայն, եւ մի քանի լրացուցիչ մանդատ է ստացել: ՀՅԴ-ն ուզում է ունենալ 4 նախարարի ու 3 մարզպետի պաշտոններ:

ՀՀԿ մեր աղբյուրների փոխանցմամբ՝ իրենք հակված չեն ավելացրել ՀՅԴ-ի պորտֆելները, քանի որ դրանց քանակը համապատասխանում է նրանց ստացած քվեներին: Պարզապես մեկ տարի առաջ են իրենց ունեցած քվեների համեմատ ավելի շատ տվել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հրապարակ». Ինչո՞ւ ուղղաթիռով
Այսինքն, իր մտքում եւ վարքում արդեն իսկ ֆիքսել է, որ ճանապարհի այդ հատվածն ադրբեջանական է, ուստի...
«Ժողովուրդ». Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202
Մասնավորապես, կառավարության՝ 17․08․2023թ․ նիստում որոշում կայացվեց Լոռու մարզի համայնք Վանաձորի...
«Հրապարակ». ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն
Ա․ Սաքապետոյանը ՊԵԿ փոխնախագահն է եղել 2016-2018 թթ․՝ 2 տարի։ Նույն վարույթի շրջանակներում է...
«Ժողովուրդ». Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս
Ահազանգողները պնդում էին, որ որոշ հիվանդանոցներ չեղարկում են պետպատվերով ծառայությունները...
«Ժողովուրդ». ՀՀ իշխանությունները խուսափում են Արցախի վտարանդի իշխանությունների հետ հանդիպումներից
Ընդ որում, մեր տեղեկություններով՝ երկխոսելու այս ձախողված փորձերը Արցախի տարբեր պաշտոնյաների կողմից...
«Եկել եմ այստեղ, որ Նիկոլին կանգնեցնեմ»․ Վահագն Չախալյանն իր թիմով ակցիա է անում Կառավարության մոտ
Մենք մեր առջև գոյաբանական հարց ենք դրել, հիմա սկսվում է ազգային-ազատագրական պայքար․․․
Ամենաշատ