News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Լոնդոնի հյուսիս-արեւմուտքում գտնվող բնակարանի գրոհի ժամանակ ոստիկանները վիրավորել են 20-ամյա կասկածյալին: Հինգշաբթի երեկոյան Լոնդոնում եւ Քենթ կոմսությունում հակակաբեկչական գործողությունների արդյունքում ընդհանուր առմամբ հինգ մարդ է ձերբակալվել, հաղորդում է BBC-ն:

Վիրավոր աղջիկը գտնվում է հիվանդանոցում՝ հսկողության տակ: Հաղորդվում է, որ նրա վիճակը ծանր է, բայց կայուն:

Սքոթլանդ յրդից հայտնել են, որ Հարլեսդեն ռոուդում հատուկ գործողությունների ժամանակ քսանամյա աղջիկը, որի նկատմամբ հետաքննություն էր իրականացվում, հրազենային վնասվածք է  ստացել եւ տեղափոխվել է հիվանդանոց: Այդ հասցեում ոստիկանները ձերբակալել են 16 եւ 20 տարեկան տղաների եւ 20-ամյա եւս մեկ աղջկա: Եվս մեկ անձի՝ 43-ամյա մի կնոջ, ոստիկանությունը ձերբակալել է Քենթ կոմսությունում:

Բոլոր չորսին կասկածում են ահաբեկչական գործողություն նախապատրաստելու մեջ: Նրանց անուններն ու ծագումը դեռ չի նշվում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ