News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հայաստանի քաղաքական ուժերը դրական առաջընթաց չեն ակնկալում ղարաբաղյան հարցում դեկտեմբերի 1-2-ին Աստանայում կայանալիք ԵԱՀԿ գագաթնաժողովից:

Ինչպես խորհրդարանում կայացած ճեպազրույցում ասել է «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը, կողմերն առայժմ այնքան կոշտ են պնդում իրենց դիրքորոշումները եւ փոխզիջման հակված չեն, որ ղարաբաղյան հարցում որեւէ առաջընթաց ակնկալելն անիմաստ է:

ՀՅԴ խմբակցության քարտուղար Արտյուշա Շահբազյանն, իր հերթին, հայտարարել է, թե գագաթաժողովում դժվար թե կողմերին որեւէ փաստաթուղթ ներկաայցվի, քանի որ դա կարող է սրել իրավիճակը աննախադեպ լարվածության պայմաններում: Ընս նրա, Աստանայում փորձ կարվի ամրապնդել արդեն ձեռքբերված պայմանավորվածությունները: Ըստ պատգամավորի՝ քանի դեռ Ադրբեջանը չի համակերպվել ստատուս-քվոյի հետ եւ չի գնացել փոխզիջումների, ղարաբաղյան հակամարտության լուծում ակնկալել չարժե:

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանը նշել է, թե այսօրվա դրությամբ խոսքը չի գնում Աստանայում ինչ-որ փաստաթուղթ ստորագրելու մասին, իսկ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը նկատել է, որ Աստանայում բանակցությունների հերթական փուլ է լինելու:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Ամենաշատ