News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն անարդար է համարում, որ Վաշինգտոնը պետք է վճարի Հյուսիսային Կորեայում 1 մլրդ դոլար արժողությամբ THAAD ՀՀՊ համակարգի տեղակայման համար: Այս մասին Թրամփը հայտարարել է Reuters-ին տված հարցազրույցում:

«Ես Սեուլին հաղորդել եմ, որ ավելի ճիշտ կլիներ, եթե իրենք վճարեին: Դա մեկ միլիարդ դոլար արժողությամբ եզակի համակարգ է: Այն հրթիռները խոցում է հենց օդում»,- ասել է Թրամփը:

Մեկնաբանելով ԱՄՆ նախագահի հայտարարությունը՝ Հարավային Կորեայի ՊՆ-ն նշել է, որ համաձայնագրում որեւէ փոփոխություն չկա. Սեուլը տարածք է տրամադրում համակարգի տեղակայման համար, Վաշինգտոնը վճարում է համակարգի տեղադրման եւ շահագործման ծախսերը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ