News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Հյուսիսային Կորեան իր քարոզչական տեսահոլովակում ցուցադրել է ամերիկյան ավիակրի եւ ԱՄՆ-ի Կապիտոլիումը պայթյունը: Այս մասին գրում է New York Magazine-ը՝ Կիմ Չեն Ընին համարելով աշխարհում լավագույնը նման տեսանյութերի պատրաստման մեջ:

Տեսանյութում խրոխտ երաժշտության ներքո Փհենյանում անցնում է զինվորական շքերթը, իսկ հետո պայթում է ամերիկյան ավիակիրը: Նշենք, որ ԱՄՆ-ն Կորեական թերակղզու ափերի մոտ ավիակիրների խումբ է տեղակայել՝ USS Carl Vinson-ի ղեկավարությամբ:

Տեսանյութի վերջում օդ է բարձրանում հրթիռը, որը հարվածում է Կապիտոլիումին: Տեսանյութն ուղեկցվում է լուսագրերով, որոնց իմաստը հետեւյալն է. «Մենք բոլորին ցույց կտանք, թե ինչի է ունակ հզոր երկիրը՝ միջուկային եւ հրթիռային տեխնոլոգիաների առաջատարը»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ