News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ՀՀԿ մեր աղբյուրների փոխանցմամբ՝ նոր Ազգային ժողովի նախագահի ամենահավանական թեկնածու է համարվում փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Ամենայն հավանականությամբ, Գալուստ Սահակյանը հրաժեշտ կտա այդ պաշտոնին:

Ազգային ժողովի նախագահի եւ փոխնախագահների հարցը պաշտոնապես որոշվելու է նոր խորհրդարանի լիազորությունների ուժի մեջ մտնելու օրը՝ տվյալ դեպքում՝ մայիսի 18-ին: Իսկ մինչ այդ ՀՀԿ գործադիր մարմինն իր նիստում է քննարկելու նախագահի ու փոխնախագահների թեկնածուների հարցը: Կամ, ավելի շուտ, Սերժ Սարգսյանը ԳՄ անդամներին տեղեկացնելու է, թե ովքեր են լինելու ԱԺ նախագահը եւ փոխնախագահները: Այդ հարցը վերջնականապես կորոշվի Երեւանի ավագանու ընտրություններից՝ մայիսի 14-ից հետո:

Նշենք, որ հենց նույն օրն էլ ուժի մեջ է մտնելու նոր Սահմանադրության չորրորդ՝ ԱԺ-ին վերաբերող գլուխը: Իսկ նոր Սահմանադրության 104-րդ հոդվածը նախատեսում է, որ նոր խորհրդարանն արդեն ունենալու է երեք փոխնախագահ այսօրվա երկուսի փոխարեն: Եվ նույն հոդվածի համաձայն՝ մեկ փոխնախագահի պորտֆելը տրվելու է ընդդիմադիր խմբակցություններին: Այնուամենայնիվ, խորհրդարանում մեծամասնություն կազմած ՀՀԿ-ն կրկին ունենալու է ԱԺ նախագահի ու երկու փոխնախագահների պաշտոններ, ինչպես հիմա է»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հրապարակ». Ինչո՞ւ ուղղաթիռով
Այսինքն, իր մտքում եւ վարքում արդեն իսկ ֆիքսել է, որ ճանապարհի այդ հատվածն ադրբեջանական է, ուստի...
«Ժողովուրդ». Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202
Մասնավորապես, կառավարության՝ 17․08․2023թ․ նիստում որոշում կայացվեց Լոռու մարզի համայնք Վանաձորի...
«Հրապարակ». ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն
Ա․ Սաքապետոյանը ՊԵԿ փոխնախագահն է եղել 2016-2018 թթ․՝ 2 տարի։ Նույն վարույթի շրջանակներում է...
«Ժողովուրդ». Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս
Ահազանգողները պնդում էին, որ որոշ հիվանդանոցներ չեղարկում են պետպատվերով ծառայությունները...
«Ժողովուրդ». ՀՀ իշխանությունները խուսափում են Արցախի վտարանդի իշխանությունների հետ հանդիպումներից
Ընդ որում, մեր տեղեկություններով՝ երկխոսելու այս ձախողված փորձերը Արցախի տարբեր պաշտոնյաների կողմից...
«Եկել եմ այստեղ, որ Նիկոլին կանգնեցնեմ»․ Վահագն Չախալյանն իր թիմով ակցիա է անում Կառավարության մոտ
Մենք մեր առջև գոյաբանական հարց ենք դրել, հիմա սկսվում է ազգային-ազատագրական պայքար․․․
Ամենաշատ