News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Սպիտակ տունը հրապարակել է գործերի ցուցակը, որոնք Դոնալդ Թրամփը իր ձեռքբերումն է համարում նախագահի պաշտոնում գտնվելու 100 օրվա ընթացքում։ Նման ձեռքբերումներից մեկը Սպիտակ տան ղեկավարն անվանել է «ՄԱԿ-ում Ռուսաստանի ու Սիրիայի մեկուսացումը, որը ձեռք է բերվել Չինաստանի ղեկավար Սի Ցզինպինի հետ համատեղ, հաջողակ, դիվանագիտական աշխատանքի շնորհիվ», հաղորդում է DW-ն։

Այլ ձեռքբերումների թվում ԱՄՆ առաջնորդը նշել է 54 մլրդ դոլարով ԱՄՆ ռազմական բյուջեի մեծացումը, Սիրիայում ռազմաբազայի հրթիռակոծությունը, ինչպես նաեւ Սիրիայի դեմ նոր պատժամիջոցների սահմանումը։ Բացի այդ, Թրափը ձեռքբերում է համարում նաեւ Իրանի դեմ պատժամիջոցների սահմանումը՝ բալիստիկ հրթիռների օգտագործումը սահմանափակող միջազգային պայմանագիրը խախտելու համար, ինչպես նաեւ ԿԺԴՀ-ի մեկուսացման միջոցառումները՝ հրթիռների սադրիչ փորձարկումների համար։

Իր վարչակազմի ձեռքբերում է Թրամփը համարում նաեւ ԱՄՆ-ի հարավային սահմաններն ապօրինի հատելը 61 տոկոսով նվազեցնելը՝ ընթացիկ տարվա հունվարից եւ Մեքսիկայի հետ սահմանին պատի կառուցման նախնական ֆինանսավորման հրամանը ստորագրելը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ